Փաստորեն՝ Արևմուտքն այլևս չի թաքցնում իր ուղիղ աջակցությունը՝ Նիկոլին, ինչը նշանակում է, որ հարցի արժեքը չափազանց բարձր է: Չմոռանանք, որ «Euronews»-ը եվրոպական լիբերալ-գլոբալիստական շրջանակներին հարող ԶԼՄ է, և եթե բանը հասել է նրան, որ բաց պայքարի մեջ է նետվում նմանատիպ ռեսուրս, ապա Հայաստանն իսկապես ուկրաինացման ճանապարհին է. Ուկրաինայի պատերազմի պայմաններում «Euronews»-ն այն կարևորագույն քարոզչական գործիքակզմերից է, որի օգնությամբ Արևոմտքը ռուսների դեմ վարում է քարոզչական պատերազմ՝ սպասարկելով այն շրջանակների շահերը, որոնց համար կենսական է այդ պատերազմի շարունակականությունը:
Ո՞րն է այստեղ անհանդուրժելին: Անհանդուրժելին այն է, որ եվրոպական լիբերալ շրջանակներն իրականությունը ներկայացնում են միայն իրենց ձեռնտու տեսանկյունից՝ հարվածի տակ դնելով ամբողջ ընդդիմությանն ու չցանկանալով արձանագրել, որ Նիկոլի իշխանության նկատմամբ հանրային դժգոհությունն ունի շատ կոնկրետ ներքին պատճառներ՝ Արցախի կորստից՝ սոցիալ-տնտեսական խնդիրներ ու դե ֆակտո բռնատիրական կարգերի հաստատաում: Այսինքն՝ Նիկոլի տերերը փորձում են ներքին օբյեկտիվ դժգոհությունը ներկայացնել որպես գրեթե բացառապես արտաքին՝ ռուսական միջամտության արդյունք. իբր Հայաստանը գնում է դեպի պայծառ ապագա, բայց Մոկսվան կանգնեցնում է:
Նմանատիպ մոտեցումը ոչ մի արդյունք չի տալու: Հասկանալի է՝ այս խաղում ամեն մեկն իր խնդիրներն է լուծում, բայց կա մի սահման, որն անցնելու դեպքում հակառակ էֆեկտի ես հանգում, և Արևմուտքը հիմա դրա սահմանագծին է:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5645
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



