Կոնջորյան Հայկոն, ինչպես նաև սեփական զավակի արյունն ուրացած Նազարյան Գեղամը, որը ժամանակին հրապարակներում Նիկոլին էր մեղադրում յուր որդու մահվան համար, երևի մոռացել են, թե 44-օրյայի ժամանակ ով էր վարչապետը, քաղաքական որ ուժն էր երկրում իշխողը: Սրանք մեղադրում են նախկին իշխանություններին ուղակի նիկոլ չլինելու համար: Մեղադրում են, որ ամեն գնով պայքարել են ու փորձել են «ատամներով» պահել Արցախը, չընկնել Իլհամի տակն ու Հայաստանը չսարքել մասխարա: Պետք է իրենց նման Արցախը վաճառեին, փողն էլ դնեին գրպաններն ու հետո խոստովանեին, թե հատուկ են այդպես վարվել, որ ամրացնեն հայկական պետականության հիմքերը:
Ինչ վեաբերում է «վերևից» հրահանգին, որի տակ Գեղամն ու Հայկոն ՌԴ-ին կամ այլ գերտերություններին են նկատի ունեցել, ապա արձանագրենք, որ նախկին իշխանություններն Արցախը պահում էին շատ առումներով հակառակվելով այդ «վերևներին», ու թերևս հենց դա էր նաև պատճառը, որ Հայաստտանում տեղի ուենցավ 2018-ի ողբերգությունը, երբ մի կողմից Արևմուտքը, մյուսից՝ ՌԴ-ն կարծեցին, թե օրինական իշխանություններին տապալելը կծառայի իրենց շահերին:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5639
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



