Նիկոլը նման բաներ հենց այնպես չի ասում. ուզում է տեսախցիկների առաջ թողնել իսկապես սիրված, հասարակութան մեծագույն մասի սերը վայելողի տպավորոթյուն, որպեսզի երբ վաղն ընտրությունների արդյունքները կեղծվեն, իսկ առանց դրա անհնար է լինելու ՔՊ-ի համար Սահմանադրական մեծամասնություն հավաքել, հարցեր չառաջանան: Այդ պատճառով է, որ Նիկոլը տեսախցիկների առաջ չի սիրում խոսել հայհոյվելու, կոշտ կերպով քննադատվելու, խայտռառակվելու, «պասլատ» արվելու մասին՝ անկախ նրանից, որ այդ մասին փաստող փաստերի պակաս բնավ չկա:
Մյուս կողմից՝ այն, որ թեկուզ տեսականորեն հասարակության ներսում կարող են լինել սեգմենտներ կամ խմբեր, որոնք նույնիսկ այսքանից հետո կարող են Նիկոլ սիրել կամ ընտրել, ինքնին խնդրահարույց է ու հարցեր է առաջացնում՝ ուղղված նախևառաջ հասարակությանը. Լեգիտիմանում է հարցը, թե արդյոք հայաստանյան հանրությունն առողջ է, թե հոգեպես հաշմված, որ չի տարբերում լավը վատից, թուրքին հայից…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5617
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



