Նիկոլի մինի հանրահավաքներում ավելի ու ավելի հաճախ է հնչում նախկինների թեման: Օրինակ՝ Աշտարակի հանրահավաքի ժամանակ խոստացել է նախկինների թեման առհավետ փակել՝  վստահեցնելով, թե այս տարիներին 23 ճակատով  կռիվ է տվել «մաֆիայի» դեմ, իսկ եթե վերընտրվի այլևս հավերժորեն լուծելու է  նակինների հարցը:
 
Փաստորեն՝ 8 տարի է՝ Նիկոլը հանրության վրա նույն ապրանքն է ծախում. 2018-ին իշխանության եկավ նմանատիպ խոստումներով, իսկ հետո ապացուցվեց, որ իրական մաֆիայի պարագլուխը հենց ինքն է: ՔՊ-ում թերևս հասկացել են, որ «խաղաղություն» վանկարկելու միջոցով շատ ձայն չեն կարող «քերել», ուստի որոշել են էլի նույն երգը երգել: Բայց մի՞թե այնքան միամիտ են, որ կարծում են, թե հասարակությունը կտրվի նման հնարքներին ու հարց չի բարձրացնի՝ ի՞նչն էր խանգարում 8 տարում բոլորի հարցերը լուծել, ի՞նչ երաշխիք, որ հաջորդ 4 տարում «թալանչիներին» կպատժեն, այլ ոչ թե կգնան նրանց հետ գործարքի ու սեփական իշխանությունը կլեգիտիմացնեն: Իսկ գուցե նախկինները ոչ մի թալանչի էլ չէին…
 
Կատարվողից հետևություններ անելու համար խելք է պետք, իհարկե, ցավոք,սակայն, հայ հասարակության ոչ բոլոր անդամներն են, որ դրա առատությամբ աչքի են ընկնում. Նիկոլը մինչև հիմա վարչապետի աթոռին ի՞նչ է շինում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել