Շատերի մոտ հարց էր ծագել, թե ինչու է հենց այս տարի Նիկոլը որոշել զորահանդես անել: Պատասխանը շատ պարզ է՝ ընտրությունների պատճառով. եթե 2026-ն ընտրական տարի չլիներ, վստահեցնում ենք, որ Նիկոլը ոչ մի զորահանդես էլ չէր անելու ուղղակի այն պատճառով, որ Իլհամին դա տհաճ է: Այս անգամ Իլհամը թույլատրել է՝ շատ կոնկրետ հաշվարկով. ուզում են, որ Նիկոլը հայ հանրության վրա թողնի դրական տպավարություն, թողնի մի մարդու տպավորություն, որն իբր բանակ է կառուցում ու հոգ տանում Հայաստանի անվտանգությա մասին; Այսինքն՝ կայանալիք զորահանդեսն ունենալու է բացառապես փիառային նպատակ:
Գուցե զորահանդեսին Նիկոլը ցուցադրի գայթակղիչ թվացող զինատեսակներ կամ զինտեխնիկա, բայց դա չպետք է մոլորեցնի շարքային քաղաքացիներին, քանի որ ՔՊ-ն ստեղծել է մի իրավիճակ, երբ հայտնի չէ, թե այդ զենքի իմաստն առանձնապես որն է: Եթե Հայաստանը դուրս չի գալու այս ծնկած վիճակից, եթե շարունակելու է մնալ Իլհամի ղազի կարգավիճակում, ապա որևիցե զորահանդես չի կարող իմաստավորված լինել: Իսկ Նիկոլը երաշխավորում է, որ քանի ինքն ու իր իշխանությունը կան, Հայաստանը երբեք ոտքի չի կանգնելու՝ մնալով որպես «Արևմտյան Ադրբեջան»:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5609
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



