Ամենաուշագրավն այստեղ այն է, որ Նիկոլը, փաստորեն, չի ցանկացել կոնկրետ պատասխան տալ իր գիրկը վերադարձած Աննայի իռացիոնալ հայտարարությանը՝ շատ լավ հասկանալով, որ ցանկացած պատասխան չի կարող իրեն որևէ դիվիդենտ բերել. եթե ասի, որ Աննան, այո՛, իր հետ կապ չունի, կհայտնվի հիմար վիճակում, քանի որ հարց կառաջանա՝ ո՞վ է Աշոտիկի, Մարիամիկի ու մյուսների մայրը, իսկ եթե խոստովանի, որ, այնուամենայնիվ, Աննան օտար մեկը չէ, ապա հայտնվելու է ոչ շահեկան վիճակում՝ ևս մեկ անգամ ընդգծելով այդ փաստը:
Ինչ վերաբերում է «Իմ քայլին», ապա այն ամբողջությամբ քաղաքական պրոյեկտ է ու կոռուպցիայի յուրատեսակ դրսևորում. Նիկոլի ստվերի ներքո Աննան խալխից լուրջ փողեր է կպցնում ու բարեգործության անվան տակ դրանք «լվանում». աշխարհում ընդունված կարգ է, երբ բարեգործության անվան տակ որոշ անբարեխիղճ տարրեր իրականում «լվացքատուն» են աշխատեցնում, ուստի Աննան որոշել է ոչ մեկից հետ չընկնել ու հնարավորինս շատ փող «քերել»՝ քանի դեռ ի վիճակի է, քանի դեռ «մարդը» պաշտոնի է:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5559
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



