Եղոյան Արմանի ամենամեծ սխալը տվյալ դեպքում այն է, որ նա դիտմամբ անտեսել է TRIPP-ի շուրջ ստեղծված իրական վիճակը. TRIPP-ը բախման կիզակետ է թե՛ տարածաշրջանային խաղացողների, թե՛ գերտերությունների համար, քանի որ հայտնի է, որ նույն Իրանն առնվազը մեծ կասկածանքով է վերավերվում դրան, իսկ ՌԴ-ն չի թաքցնում իր կատաղի խանդը մի դեպքում,եր Բաքուն ու Անկարան այն հռչակել են իրենց համար որպես կենսական շահ՝ վայելելով Արևմուտքի աջակցությունը: Ստացվում է, որ իրականում ՔՊ-ն է հենց հակասությունների վրա փորձում կառուցել այն փխրուն խաղաղությունը, որը Նիկոլն ամեն օր «խուրդում է» միամիտների վրա:
Այսպիսով՝ «Եղոն» խոստովանել է, որ իրենց բերած խաղաղությունը խիստ անկայուն է, քանի որ, ինչպես հայտնի է, TRIPP-ը ծնոնւդ է ոչ թե շահերի համադրման, այլ հակասությունների բալանսավորման՝ անկախ նրանից, թե դրան զուգահեռ է՛լ ինչ պրոյեկտներ են կյանքի կոչվում Սյունիքում կամ ով որքան ասֆալտ է ասենք Մեղրիում անում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5554
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



