Նիկոլը, գովաբանելով ու ակնհայտորեն խիստ գերագնահատելով 10000 դրամի նշանակությունը, կոչ է արել հայ թոշակառուներին նմանվել զարգացած եկրների այն մեծահասակներին, որոնք կյանքի մայրամուտին վայելում են սեփական աշխատանքի պտուղներն ու ճամփորդում աշխարհով մեկ: «Ես ամենայն լրջությամբ ուզում եմ կոչ անել մեր թոշակառուներին, որպեսզի չուզողներին հակառակ՝ այդ դեղերի գումարները մի կողմ դնեն և սկսեն ճամփորդել, որովհետև ես կարծում եմ, որ ինչպես աշխարհի շատ երկրների թոշակառուներն են վարվում, մեր թոշակառուներն էլ արդեն շատ քիչ, շատ համեստ ծավալներով կարող են սկսել ճամփորդել»,-մասնավորապես՝ հայտարարել է Նիկոլը:

Այս մարդն իրեն լրիվ ձեռ է առել. Նիկոլի այս հայտարարությունը հայաստանյան սոցիալական իրականությունից այնքան հեռու է, որքան Հակոբյան Աննան՝ հայ ժողովրդից: Մարդը բացահայտ ցինիզմ է դրսևորել՝ թոշակառուներին ծաղրելով ու չցանկանալով ընդունել, որ Լառնակայի մասով ակնհայտ հիմարություն է դուրս տվել:

Եվրոպական երկրների թոշակառուների հետ զուգահեռներ անցկացնելը, որոնց ամսական եկամուտը անհեմամտելիորեն բարձր է մերոնց ունեցածի հետ, իսկ կյանքի որակը՝ երաշխավորված պետության կողմից, ուղղակի վիրավորական է. անհամեմատելիները համեմատելն այս դեպքում առնվազը պարզ ծաղր է:

Նիկոլը թերևս փորձել է գովաբանել առոջղապահության ապահովագրության համակարգը «լուն ուղտ սարքելով»: Դա էլ՝ այն պատճառով, որ ամեն ինչ անում է, որ կարողանա քաղաքականապես այն կապիտալիզացնել: Այնքան մերկ է ու արած ոչինչ չունի, որ կպել է դեղերի փողերից. փորձում է վատորակ կյանքի մեղքը բարդել թոշակառուների վրա՝ ակնարկելով, թե իբր փող ունեն, չեն ուզում վայելել, հետևաբար՝ ո՞րն է իր մեղքը, 10000 դրա՞մը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել