Թագուշը, որ հաստատապես հիշում է Վենսին Արցախյան թեմայով նվիրած գրքի պատմությունը, շատ լավ կհիշի նաև Նիկոլի արձագանքն ու այն գործնական հետևանքը, որ եղավ. Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախկին տնօրեն Էդիտա Գզոյանին անհապաղ հեռացրեցին իր պաշտոնից, իսկ Նիկոլը հայտարարեց, որ Հայաստաում արտաքին քաղաքականություն վարող միակ սուբյեկտն ինքն է:
Եթե ամեն ինչ այնպես է, ինչպես ներկայացրել է Թագուշը՝ պնդելով, թե Ցեղասպանության թեման տաբու չէ, ավելին՝ այն մնում է օրակարգում, ապա ինչո՞ւ տեղի ունեցավ այն, ինչի պատճառով է՛լ ավելի ընդգծվեց ՔՊ-ական իշխանության էությունը, հայատյաց բնույթը: Արցախյան հարցը Հայկական հարցի մաս չէ՞, թե՞ այն արդեն արհեստականորեն տարանջատվել է՝ հարմարեցվելով ընթացիկ քաղաքական կոնյունկտուրային։
Պետք է հասկանալ մի բան՝ խնդիրը ոչ թե Ցեղասպանության թեմայի բաց կամ փակ լինելն է, Ծիծետռնակաբերդ օտարերկրյա հյուրերի այցելել-չայցելելը, այլ այն, թե ինչ քաղաքական բովանդակություն է հաղորդվում այդ հարցին։ Վերջիվերջո Արցախյան հարցը, դասական ընկալմամբ, ոչ միայն պատմաքաղաքական, այլև իրավաքաղաքական շարունակությունն է նույն Հայկական հարցի, ուստի անհնար է Ցեղասպանության թեման պահել օրակարգում, բայց Արցախը համարել Ադրբեջան:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5493
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



