ՔՊ-ում քաղաքացիներին հայհոյելն ու վարկաբեկելը, իսկ հետո ներողություն խնդրելը դառնում է կուսակցական ավանդույթ. Նիկոլից, Անդոնից, Ալենից, Ջուլհակյան Արուսից հետո իր սոցցանցային պահվածքի համար ներողություն է խնդրել Սարիկը. հայհոյել էր Նիկոլի նվագախմբին քննադատող օգտատերերին՝ իրեն պահելով քուչի խուժանի պես: Ներողություն խնդրելով իր այդ պահվածքի համար՝ Սարիկն արդարացել է՝ թե բա՝ հայ արժանապատիվ տղամարդ է:

Հատո՞ւկ են անում, հատո՞ւկ են սեփական քաղաքական ուժի հանրային վարկանիշի «մորը լացացնում», թե՞ այնքան են «դուխավորվել», որ է՛լ ոչ մեկին ու ոչինչ հաշվի չեն առնում՝ թքած ունենալեվ, թե «տալպան» իրենց մասին ինչ կմտածի,կսիրի,թե կատի: Հիմա եթե մի քաղաքացի գա ու թքի որևէ ՔՊ-ականի երեսին, իսկ հետո ներողություն խնդրի, դա բավարար կհամարվի՞ այդ քաղաքացուն պատասանատվության չկանչելու համար: Այս ի՞նչ խայտառակություն է, ո՞ր մի նորմալ երկրում կարող է նման բան լինել:

Երևի Նիկոլի տերերը հավատացրել են, որ ինչ էլ անեն-չանեն, մեկ է՝ վերընտրվելու են, ուստի սրանք էլ որոշել են է՛լ սեփական կրքերը չզսպել ու ավելորդ համեստություն չանել: Բայց այնքան տխմար են, որ չեն հասկանում, որ եթե ժողովրդի համբերության բաժակը լվեց, ոչ մի եվրոպացի կամ թուրք Նիկոլի հետույքը չի փրկելու ժողովրդական «սամասուդից»,որը պարզապես անխուսափելի է լինելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել