Լուլուն չի՞ հիշում, թե երբ սև ու սպիտակ գույները մտան քաղաքական լեքսիկոն, չի՞ հիշումթով ով առաջին անգամ հասարակությունը բաժանեց «սևերի ու սպիտակների»՝ հստակ ջրբաժան քաշելով ՔՊ-ամետների ու ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների միջև: Մի փոքրիկ հուշում՝ այդ մարդու մասնակցությամբ հումորային սկետչերի համար Նիկոլի ուշքն ուղղակի գնում է:
Նույն արատավոր տրամաբանությունն այսօր էլ է գործում՝ կրկնին ներդրված Նիկոլի կողմից. նա չէ՞, որ հայտարարում է, որ եթե ինքը չլինի վարչապետ, Հայաստանին սպառնում է կործանարար պատերազմ: Այդպիսով՝ փաստացի իրեն հայտարարում է՝ «սպիտակ», իսկ ընդդիությանը՝ «սև»: Եթե իրեն չաջակցողներին «սև» չհամարեր, Հայաստանում այսքան շատ քաղբանտարկյալներ կլինեի՞ն, որոնց մի մասին Նիկոլը կարծես նոր-նոր ազատ է թողնում, եթե բոլորին հավասար աչքով նայելիս լիներ, ապա արդյոք իրավապահ համակարգը կվերածվե՞ր մահակի՝ բացառապես ընդդիմախոսների և այլախոհների գլխին, յուրայինների օրինախախտումների վրա էլ համակարգված կերպով աչք կփակվե՞ր:
Լուլուն թող «կռուտիտներ» չանի. որքան էլ ՔՊ-ին փորձի հագցնել միաբանողի շապիկ, փաստերը բոլորովին այլ բանի մասին են վկայում. քաղաքական դաշտում «սևերի ու սպիտակների» խրամատը փորել և այն արհեստական թշնամանքով է լցրել հենց Լուլուի շեֆը, որ ատելությամբ է սնվում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5453
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



