Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումն Ադրբեջանում տարիներ շարունակ գերությունից հետո, գրել է ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը X-ում։
«ԱՄՆ Պետդեպարտամենտը պետք է ավելի եռանդուն աշխատի մնացած գերիների ազատ արձակումն ապահովելու համար, և ես չեմ դադարի պայքարել, մինչև նրանք ազատ չարձակվեն», - նշել է կոնգրեսականը:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Ադրբեջանում գերության մեջ գտնվող Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով վերադարձվել են Հայաստան:
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2026/01/18/congressman-hostages/4257224
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



