ՔՊ-ում կրկին նախընտրական թեժ եռուզեռ է։ Պատգամավորության թեկնածու առաջադրված եւ վարչության կողմից գրանցվածներն օրնիբուն հանդիպումներ են ունենում տարածքային կառույցների ղեկավար կազմի հետ, քանի որ փետրվարի վերջին նախատեսվում է արտահերթ համաժողով անցկացնել, որի ընթացքում մոտ հազար պատվիրակների ընտրությամբ էլ կձեւավորվի նախընտրական ցուցակը։ Իհարկե, առաջին հիսուն հոգուց հետո Փաշինյանը որոշ խմբագրումներ կանի եւ «արժանավորներին» վերին հորիզոնականներում կգրի։ ՔՊ-ում, սակայն, այս անգամ էլ կարծում են, որ Փաշինյանը որոշ կուսակիցների հարցում կուղղորդի տարածքային կառույցներին, որ նրանք բարձր հորիզոնականներում հայտնվեն եւ բարձր պաշտոնների նշանակվեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել