Այսօր՝ ժամը 21:00-ին, Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կհանդիպի ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի հետ, նշված է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնական կայքում:
Պետդեպարտամենտի կայքի օրակարգում նշված է, որ հանդիպմանը կմասնակցեն նաև պետքարտուղարի տեղակալների Քրիստոֆեր Լանդաուն և Մայքլ Ռիգասը:
Արարատ Միրզոյանը Մարկո Ռուբիոյի հետ հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում: Նա մասնակցել է պետքարտուղարի կողմից կազմակերպված ՆԱՏՕ-ի և ԵՄ արտաքին գործերի նախարարների տրանսատլանտյան ընթրիքին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



