Tert.am-ը գրում է.
Իրապես, այս անգամ մեր արձագանքը ավելի օպերատիվ է եղել, և մենք ավելի լավ պատրաստված ենք եղել։ Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ Նոր տարվա գիշերը սպասվում են մեծ ծավալի տեղումներ, սա նշանակում է, որ դեռևս հանգստի ժամանակ չունենք այդ առումով։ Մեր տեխնիկան և հերթապահները պետք է պատրաստ լինեն, որպեսզի քաղաքը մնա անցանելի։
Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Երկրորդային որոշ փողոցների բարձրադիր հատվածներում դեռևս առկա են խնդիրներ։ Ջերմաստիճանի կտրուկ անկման դեպքում շատ հաճախ աղն ու ավազը չեն օգնում, այնուամենայնիվ, անհրաժեշտ է պլանավորել որոշակի գործողություններ»,-ասել է նա։
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն էլ հայտնել է, որ քաղաքային ծառայությունները նախապես պատրաստված են եղել տեղումներին, և ձնամաքրման աշխատանքները սկսվել են ժամանակին։
«Ամբողջ գիշեր աշխատանքները վերահսկվել են տեղում՝ վարչական շրջանների ղեկավարների կողմից։ Առանց բացառության՝ բոլոր 12 վարչական շրջանների ղեկավարները տեղում են եղել և աշխատել»,- նշել է նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



