Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է տվյալներ դեկտեմբերի 17-23-ը  Երևանում մթնոլորտային օդի որակի մասին։

Այսպես՝  փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, Արաբկիրում՝ դեկտեմբերի 17-ին և 22-ին, Շենգավիթում և Նոր Նորքում  չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում՝ դեկտեմբերի 21 և 22-ին, Արաբկիրում՝ դեկտեմբերի 21-23-ին,

Նոր Նորքում՝ դեկտեմբերի 22-ին, Շենգավիթում  չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել