24news.am-ը գրում է․

66 տարեկան հասակում մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ, դերասան Անատոլի Լոբոցկին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ժողովրդական արտիստ Յուլյա Ռուտբերգը:

Ռուտբերգը մանրամասնել է, որ դերասանի մահվան պատճառը երկարատև հիվանդությունն է եղել:

«Shot»-ի տեղեկություններով՝ Լոբոցկին քաղցկեղ է ունեցել, ինչի պատճառով անցյալ տարի հեռացրել են նրա թոքի մի մասը։

Լոբոցկին 40 տարի աշխատել է Մայակովցսկու անվան թատրոնում: Դերասանը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում և սերիալներում, ինչպիսիք են՝ «Ծովակալը», «Մոլոդյոժկա», «Խաղաղ լճափոսեր», «Աստվածների նախանձը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել