Երեկ Արտաշատի Քաղցրաշեն գյուղում 14-ամյա աղջիկ է մահացել։ Գյուղում լուրեր են պտտվում, որ էներգետիկ ըմպելիքներն է չարաշահել անչափահասը, ինչի հետևանքով էլ մահ է գրանցվել։ Մահացածը Քաղցրաշենի Սամվել Գևորգյանի անվան միջնակարգ դպրոց աշակերտուհի Տաթև Ֆախուրյանն է, ով ակտիվ զբաղվում էր ֆուտբոլով։
Դպրոցը ցավակցություն է հայտնել աղջնակի մահվան կապակցությամբ։
«Խորը ցավով ու կսկիծով տեղեկացնում ենք, որ անժամանակ կյանքից հեռացել է մեր դպրոցի սան Տաթև Ֆախուրյանը։ Սա անդառնալի և ծանր կորուստ է մեր կրթօջախի համար։
Դպրոցի տնօրենությունը, մանկավարժական և աշակերտական անձնակազմը կիսում են ծանր կորստի վիշտը և իրենց զորակցությունն ու ցավակցությունն են հայտնում Տաթևի ընտանիքին, հարազատներին ու դասընկերներին։
Սիրելի՛ Տաթև, դու միշտ կմնաս մեր հուշերում որպես անմեղության ու լույսի մարմնացում։
Ննջի՛ր խաղաղությամբ, մեր թանկագի՛ն աղջիկ»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



