24news.am-ը գրում է․

24News-ի խմբագրությանը հասանելի է դարձել մի փաստաթուղթ, որով Ռազմական ոստիկանությունը «օպերատիվ-հետախուզական» օրենքի շրջանակներում հետաքրքրվում է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանով: Այս հարցումն ուղարկվել է բժշկական բազմաթիվ կենտրոնների, անգամ մանկական ատամնաբուժարանների, որոնցից մեկն էլ հասանելի է դարձել մեզ: Բնականաբար, «ոչ քաղաքական հետապնդման» շրջանակներում ՌՈ-ն փորձում է հասկանալ, թե արդյո՞ք Կարապետյանը բուժվել է իրենց մոտ, եթե բուժվել է, ապա երբ և ինչ խնդրից:

Հ.Գ. Իհարկե, պետք է առաջնորդվել այն կանխավարկածով, որ ՀՀ ՊՆ ՌՈ-ն ուղղակի շատ անհանգիստ է Նարեկ Կարապետյանի առողջությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել