Tert.am-ը գրում է․

Ադրբեջանից Հայաստան բենզինի առաջին խմբաքանակի ներմուծման շուրջ առաջացած հանրային աղմուկը, բնականաբար, ունի և՛ էմոցիոնալ, և՛ քաղաքական բաղադրիչ։ Սակայն, եթե փորձենք թեմային մոտենալ սառնասիրտ քաղաքատնտեսական վերլուծության դիրքերից, պատկերը շատ ավելի խորն ու մտահոգիչ կդառնա, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Այս մասին գրել է «Միասնության թևեր» նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը:

«Սկսենք պարզից ու ակնհայտից։ Այն երկրները, որոնք չեն արտադրում իրենց տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող ապրանքներ, օրինակ՝ էներգակիրներ, օբյեկտիվորեն ստիպված են դրանք ներմուծել։ Այդ իմաստով՝ ներմուծման աղբյուրների դիվերսիֆիկացիան ինքնին բացասական երևույթ չէ։ Ավելին՝ նեղ տնտեսական տրամաբանությամբ այն կարող է դիտվել որպես ռիսկերի նվազեցման գործիք։

Սակայն հենց այստեղ է, որ ավարտվում է պարզունակ տնտեսական մեկնաբանությունը և սկսվում է իրական քաղաքատնտեսական վերլուծությունը։

Ցանկացած ներմուծում, անկախ ապրանքի տեսակից, մակրոտնտեսական իմաստով նշանակում է մեկ բան․ տվյալ երկրի ներքին համախառն սպառման հաշվին ֆինանսավորվում է արտահանող երկրի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ)։ Այլ կերպ ասած՝ երբ Հայաստանը ներմուծում է ադրբեջանական բենզին, Հայաստանի սպառողի վճարած դրամը, վերափոխվելով արտարժույթի, ուղղակիորեն մասնակցում է Ադրբեջանի ՀՆԱ-ի ձևավորմանը։

Սա ոչ բարոյական գնահատական է, ոչ էլ հռետորական հնարք։ Սա դասական մակրոտնտեսական փաստ է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել