ԱՄՆ իշխանությունները դադարեցնում են «Գրին քարտի խաղարկության» ծրագիրն այն պատճառով, որ Բրաունի համալսարանում հրաձգության մեջ կասկածվողը երկիր է ժամանել այդ ծրագրով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Նախագահ Թրամփի ցուցումով ես անմիջապես հրամայում եմ ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությանը (USCIS) կասեցնել DV1 ծրագիրը՝ ապահովելու համար, որ ամերիկացիները այլևս չտուժեն այս վնասակար ծրագրից»,-գրել է Նոեմը սոցիալական ցանցերում։

Նախարարի խոսքով՝ Բրաունի համալսարանում կրակած Կլաուդիո Նևիս Վալենտին այդ ծրագրով ԱՄՆ Է ժամանել 2017 թվականին՝ ստանալով Գրին քարտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել