Tert.am-ը գրում է.
Նախօրեին Մայր Աթոռում էի։ Անհնար է նկարագրել, թե որքան հակասական զգացողություններ ունեի։ Ուզում էի տեսնել տիրադավներին։ Հենց Մայր Աթոռում էի ուզում տեսնել՝ հուսալով, որ վճռական այդ պահին, իսկ մարդիկ սովորաբար հենց նման պահերին են ցուցադրում իրենց իսկական ով լինելը, ի վերջո կհասկանան, թե ինչ կործանարար ընթացքի մեջ են, կանգ կառնեն և կղզջան։ Հուսով էի, որ նրանցից ոմանց վրա՝ նրանց, ում հետ մտերմություն և նույնիսկ ընկերություն եմ արել, իմ և իմ պես այլ մարդկանց ներկայությունը կարող էր ազդել։ Ի վերջո, ժողովուրդն էր երեկ Մայր Աթոռում և գոնե թե ժողովրդից պիտի ամաչեին: Այս ամսին գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Բայց եկավ այն պահը, երբ տեսա, թե ինչպես են տիրադավները՝ իրենց պես խղճուկ պաշտպանների հույսին մնացած, գալիս դեպի Վեհարան։ Շտապեցի Վեհարանի դարպասի մոտ՝ տեսնելու նրանց։ Փորձելու կանգնեցնել։ Եվ հեռվից Կճոյանի հայացքը տեսա։ Տեսա ու հասկացա՝ չկա այլևս Նավասարդ Սրբազանը։ Ինձնից մոտ 20 մետր այն կողմ՝ ոստիկանական պատի ու իրեն այդտեղ բերած էն խղճուկների ետևում Հուդան էր կանգնած։ Ուզում էի «Սրբազան» կանչել, բայց բերանիցս «Հուդա» դուրս եկավ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



