«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրների համաձայն` գործող պատգամավորներից շատերը ցանկություն են հայտնել վճարել 500 հազար դրամ` Նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար։
Սակայն, Նիկոլ Փաշինյանը հասկացրել է, որ ինքն անուն առ անուն կասի, թե ով կարող է լինել ցուցակում՝ հասկացնելով, որ նրանց ցանկություններն առոչինչ են, կարեւորն իր ցանկությունն է։
«Դեռ գցում-բռնում է, ինտրիգը կպահի մինչեւ տարեսկիզբ»,-ասաց մեր աղբյուրը»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



