Tert.am-ը գրում է.
Բացառվում է Հայաստանում լինի որևէ նախագիծ, որը կհակասի Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Մենք հաշվի ենք առնում մեր հարևանների կենսական շահերը. Իրանի դեպքում այդ շահերը Հայաստանի հետ մեծամասամբ համընկնում են: Մենք չենք կարծում, որ անհանգստանալու բան կա: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Անդրադառնալով Իրանից հնչող գնահատականներին կապված TRIPP-ի հետ՝ թե դա նույն «Զանգեզուրի միջանցքն» է, և Իրանը դեմ է այդ նախագծին, Ռուբինյանն ասաց. «TRIPP-ը նույն «Զանգեզուրի միջանքը» չէ. այն բիզնես նախագիծ է, որը գործելու է Հայաստանի ամբողջական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության ներքո և հավասարության սկզբունքներով»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



