Ջորջիո Արմանիի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 6-7-ը Միլանում, հուղարկավորությունը՝ նեղ շրջանակով, հայտնում է Corriere della Sera-ն:

Նշենք, որ 91 տարեկանում մահացել է աշխարհահռչակ դիզայներ Ջորջիո Արմանին։

Արմանին ժամանակակից իտալական ոճի և նրբագեղության հոմանիշն էր։ Նա համատեղում էր դիզայների տաղանդը գործարարի հմտության հետ՝ ղեկավարելով մի ընկերություն, որի տարեկան շրջանառությունը կազմում էր մոտ 2.3 միլիարդ եվրո (2.7 միլիարդ դոլար)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել