Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հռչակագրի ստորագրումը ադրբեջանական խիզախ և տոկուն ժողովրդի նվիրական ձգտումների իրականացման վառ վկայությունն է:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ասել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը Թուրքմենստանի, Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև բարձր մակարդակի հանդիպման արդյունքներով մամուլի համար արված հայտարարության մեջ:

Նա նշել է, որ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատումը թույլ կտա լիովին բացահայտել տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և հումանիտար ոլորտներում համագործակցության հսկայական ներուժը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել