Tert.am-ը գրում է.

Ռուսական «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը 2025 թվականի հունիսի սկզբին արբիտրաժային վարույթ է սկսել Ֆրանսիայի դեմ՝ Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում (ICSID, որը Համաշխարհային բանկի խմբի մաս է կազմում, գլխավոր գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում). այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով համապատասխան տվյալների բազային։

Գործի նյութերը և պահանջների էությունը չեն նշվում, սակայն վեճի առարկան անշարժ գույքն է։ «Տաշիր» ընկերությունների խումբը և ICSID-ն չեն արձագանքել «Կոմերսանտ»-ի հարցմանը։

Ըստ աղբյուրի՝ դատական հայցը, հավանաբար, վերաբերում է գործարարի՝ Կոտ դԱզուրում (Լազուր ափ) կալանքի տակ գտնվող 120 միլիոն եվրո արժողությամբ վիլլային: Փաստաբանները կարծում են, որ գործարարի ներկայիս քրեական հետապնդումը Հայաստանում կարող է թուլացնել նրա դիրքերը դատարանում ֆրանսիական իշխանությունների դեմ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայում դատարանը սառեցրել է Կարապետյանի՝ Լազուր ափի Ռոքբրուն կապ Մարտեն հանգստավայրում գտնվող Irina Maria վիլլայի նկատմամբ սեփականության իրավունքը: Պաշտոնապես այն պատկանում է ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին, սակայն Փարիզի դատախազությունը կարծում է, որ դրա իրական շահառուն ռուսական նավթագազային հսկայի՝ «Գազպրոմ»-ի դուստր ձեռնարկությունն է: Այս մասին, dw.com-ի փոխանցմամբ, գրել էր ֆրանսիական Le Monde թերթը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել