
2025 թվականի մայիսի 30-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես հայտնում է APA-ն, հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը։
Բայրամովը տեղեկացրել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ներկա վիճակի և հեռանկարների, ինչպես նաև առկա «խոչընդոտների» մասին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել