
Tert.am-ը գրում է.
Դեռևս նախորդ շաբաթ, գուցե յոթ-ութ օր առաջ, երբ հանրային-հրապարակային տիրույթում նմանատիպ խոսակցություններ սկսվեցին, դեռևս մինչև մեզ դիմելը, ինքս հարցը քննարկեցի համապատասխան մասնագետների հետ՝ նախ և առաջ հասկանալու, արդյոք հնարավոր է առկա և մեզ հասանելի որևէ տեխնոլոգիական լուծումներով, մասնավորապես` տիեզերական լուսանկարներով, որոշակիություն ունենալ հասկանալու, թե իրականում ինչ է տեղի ունեցել տվյալ օրը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով օրեր առաջ կորած մարալիկցի 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքների ընթացքին:
«Ըստ էության, տարատեսակ կարծիքներ էին հնչում մասնագետների կողմից, որ 30 սանտիմետր լուծաչափ ունեցող տիեզերալուսանկարներ ունենալու պարագայում կային մասնագետներ, որոնք չէին բացառում, որ հնարավոր կլինի իդենտիֆիկացնել ամեն դեպքում մանկահասակ երեխային այդ լուսանկարներով, կային նաև կարծիքներ, որ տեխնիկապես դա ուղղակի հնարավոր չէր լինի։
Սակայն մենք համարեցինք, որ այնուամենայնիվ, եթե անգամ պարզվի, որ այդ օրը կան, առկա են որոշակի ընկերությունների կողմից տվյալ տեղանքի լուսանկարներ, մենք պետք է փորձենք՝ անկախ նրանից տեխնիկապես հնարավոր կլինի իդենտիֆիկացնել, թե՝ ոչ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: