
Starnews.am-ը գրում է.
Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի դպրոցում աշակերտներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացրել պատմության ուսուցչուհու դեմ։
Ակցիայի մասնակիցները նշել են, որ ուսուցչուհի Ռոզա Դավթյանը 6 ամիս է, ինչ դասավանդում է դպրոցում, և վիրավորում է աշակերտներին, ոչ պատշաճ կերպով է արտահայտվում արցախցիների մասին, քարոզում է սիրել թուրքերին:
Դե իսկ դպրոցի աշակերտների ժարգոնային խոսելաձևը «Հորս արև» ասելն ու ծնողների ծիծաղից «ուշագնաց» լինելը մի ուրիշ անհանգստության ալիք է բարձրացրել համացանցում:
Հայ հայտնիներից ոմանք իրենց ինստագրամյան սթորի բաժնում անդրադարձ են կատարել աղմկահարույց դեպքին: Տարբեր մտքեր արտահայտելով`միևնույն է, նրանք կիսում են նույն կարծիքը`չի կարելի ուսուցչի հետ նման կերպ վարվել, անկախ իրադարձությունների մանրամասներից` հայտնիները դեպքերը բռնություն են որակել ուսուցչի հանդեպ:
Ամերիկաբնակ երգչուհի Շպռոտն իր զարմանքն է արտահայտել`նշելով, որ իրականում մի բան արել է ուսուգչուհին, որ նման վերաբերմունքի է արժանանում, սակայն շտապել է հավելել, որ առավել անհանգստացնողը երեխաների պահվածքը, բառապաշարն է և որ ամենակարևորն է`ծնողների ծիծաղն իրենց երեխաների սարսափելի վարքագծին:
Լրագրող Անի Քոչարն էլ կիսվել է իր կարծիքով`նշելով, որ սա մեր հավաքական կերպարն է, մենք ազգովի պարտվել ենք:
Լրագրողի խոսքով սա այն ծնողների երեխաներն են, ովքեր տիկտոկյան և ինստագրամյան հարթակում հետևում են աղբի, դիտում են մարմնավաճառների տեսանյութեր, հրճվում են, իսկ սերունդն էլ տեսնում ու կրկնօրինակում է:
Հաղորդավար Արա Ղազարյանը շեշտեց.
«100 տոկոսանոց խուժանապետություն ա: Խորհրդարանում բառդակ ա, դուք գյուղի դպրո ի վրա ե՞ք զարմանում: Ինչպիսին վարչապետն ա, այնպիսին խորհրդարանն ա,նույնպիսին թաղապետարաննա, բնականաբար` նույն կարգի էլ դպրոցը պետքա լինի: Թե բա կրթվելը նորաձևա: Էս կադրերը նայելով ուզում ես հետ տաս բոլորի դեմքին: Վյախք»:
Դերասանուհի Սիլվի Բարկովան իր ապրած ցավն է ներկայացրել հետևորդներին`հիշելով, որ ինքը ևս ունեցել է ուսուցիչներ, ովքեր միգուցե իրենց «խնդիրներով» կիսվել են աշակերտների հետ, ինչը համազգային խնդրի չի վերածվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: