«Այսօրվա ՀՀ կառավարիչը 2008-ից չի քաղաքականության մեջ»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Խոսելով տարիներ առաջ համաներմամբ Նիկոլ Փաշինյանին բանտից ազատելու մասին՝ ՀՀ երրորդ նախագահը նշել է. «Համաներումն անձնական ակտ չէ, դրա համար էլ կոչվում է համաներում։ 2008-ից հետո Հայաստանում թշնամության պակաս չկար, հասարակությունը համերաշխ չէր։ Հասարակական համերաշխությունն ազգային անվտանգությունն ապահովող ամենակարևոր հանգամանքն է: Համաներման ժամանակ չէինք ասելու՝ սա, սա, սա, բացի կոնկրետ մարդուց»:
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/05/04/serzh-sargsyan/4230177
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



