Armsport.am-ը գրում է.

«Մարսելի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին պատասխանել է «Միլան» հնարավոր տեղափոխության մասին լուրերին.

«Տեսեք, ով ինչ ուզում է, կարող է ասել, բայց ինձ ոչ ոք չի զանգահարել։

Ոչ մի թիմ ինձ հետ չի կապվել:

Մինչև մրցաշրջանի ավարտը չեմ պատրաստվում շփվել այլ ակումբների հետ, ցանկանում եմ երկար ժամանակ մնալ այստեղ»,- մեջբերում է մասնագետին GFNF-ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել