Shamshyan.com-ը ներկայացրել է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է մարտի 13-ին ՀՀ կառավարության հաշվեկշռում հաշվառված «Toyota Land Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենան Չարենցի փողոցում չարամտրոեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկում հանդիպակաց, անցնում կարմիր լույսի տակով ու հետիոտնային անցման վրա հրաշքով են փրկվում 2 հետիոտներ, որոնցից մեկը՝ մանկասայլակով երեխայի հետ է լինում:

Մինչդեռ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայությունը հայտարարում է, թե մեր թուրը կտրում է՝ ով ուզում է լինի օրինախախտ վարորդը, կհայտնաբերենք, անհրաժեշտության դեպքում էլ կփռենք ասֆալտին: Արդյո՞ք այս պարագայում պարեկային ծառայության Երևան քաղաքի գունդը՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ, կհայտնաբերի օրինախախտ վարորդին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել