
Tert.amLife-ը գրում է.
Հաղորդավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանի առողջական խնդիրների մասին լուրերը դեռ նախորդ տարի տարածվեցին համացանցում: Այդ ընթացքում և՛ Զառան, և՛ նրա դուստրը՝ Էլեն Գասպարյանը հրաժարվում էր մանրամասներ հաղորդել:
Tert.am Life-ի հետ զրույցում, երկար լռությունից հետո Զառա Արամյանը խոսել է առողջական լուրջ խնդիրների, կյանքի բարդ փուլի ու եթերում չլինելու պատճառների մասին:
«Շնորհակալ եմ երկրպագուներիս, որ մտահոգված են իմ լինել չլինելով:
Չեմ կորել, բավական ակտիվ եմ սոցիալական ցանցում և պարբերաբար անդրադառնում եմ արվեստին վերաբերող ու տարբեր հետաքրքիր հարցերի»,- մեզ հետ զրույցում ասաց Զառա Արամյանն ու նշեց, որ բավական երկար ժամանակ՝ մոտ 2 տարի եթերում չէ:
«Անկեղծ լինեմ, ինձ համար էլ է շատ բարդ, որովհետև կյանքիս շատ կարևոր հատված՝ մոտ 35 տարի շատ ակտիվ եթերում եմ եղել: Այնպես ստացվեց, որ հիմա չեմ կարողանում լինել եթերում:
Այս տարի լրանալու է 55 ամյակս, 21 տարեկանից եթերում եմ եղել: Ե՛վ բարդ է, և՛ մյուս կողմից էլ մտածում եմ, որ վաղ թե ուշ պետք է թողնել եթերը, որովհետև մեր երիտասարդներն ավելի լավն են, ազատածին են, կիրթ ու կրեատիվ են»,- նշեց մեր զրուցակիցը:
Զառա Արամյանը եթերում չէ, քանի որ առողջական լուրջ խնդիրներ ունի և կյանքի բավական բարդ շրջան է հաղթահարում:
«Սրտի հետ կապված առողջական լուրջ խնդիրներ ունեմ և շատ բարդ շրջան եմ անցնում: Կարող է օգնել միայն սրտի փոխպատվաստումը, բայց ես դրան չեմ գնա: Ինչքան շնորհել է Աստված, այդքան էլ կապրեմ: Ջանում եմ, որ ապրեմ բարի և արժանապատիվ:
Խնդիրը լուծված չէ, երբ սուր վիճակ է լինում, պառկում եմ իմ բժշկի՝ Խաչիկ Համբարձումյանի մոտ: Սուր վիճակն անցնում է, մինչև սկսվում է հաջորդ սուր վիճակը»,- Tert.am Life-ի հետ զրույցում պարզաբանեց Զառա Արամյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: