Tert.am-ը գրում է․

Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ, ընդունելով 2025թ. համայնքային բյուջեն, շարունակելու են նախանշված ծրագրերի իրականացումը:

Դիմելով երևանցիներին՝ նա ասաց, որ այսօր կարևոր որոշումներ են ընդունել, որոնք որ ապահովելու են շարունակականությունն այն ծրագրերի, որոնք որ դեռևս սկսել են 2022-23 թվականից, որոշները՝ նույնիսկ  21 թվականից:

Նրա խոսքով՝ Երևան քաղաքում ավելի մեծ ծավալով բակեր, այգիներ, ճանապարհներ ու մայթեր եք կառուցելու, և շարունակելու են կառուցել և բարեկարգել մանկապարտեզները:

«Ոմանք՝ այս դահլիճում նստած, դահլիճից դուրս, իրենց անցյալը մի փոքր լավ չհիշելով՝ մեզ մոտավորապես իրենց վերաբերող պիտակներն են ուզում կպցնել: Այդ անձինք մոռացել են մանկապարտեզների մասնավորեցումը, անձնական օգտագործման նկուղներում պահվող սնունդը, որ ուրիշ տեղերում պետք է հայտնվեր, մոռացել են կասկածելի ձևով կառուցված ՀԷԿ-երը: Որտեղ ուզում եք, շոուներն արեք, բայց ձեր փոշոտ անցյալը թաքցնել չեք կարող։ Մենք էլ կխոսենք, համբերությունն էլ սահման ունի»,- ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել