Բրազիլիայի Տոկանտինս և Մարանյաո նահանգների միջև ավտոմայրուղու վրա ճանապարհային կամրջի փլուզման հետևանքով երեք բեռնատար գետն է ընկել։ Այս մասին կիրակի՝ դեկտեմբերի 22-ին, հայտնել է G1 պորտալը։

Բեռնատարներում ծծմբաթթու է եղել. այն արտահոսել է Տոկանտինս գետը։

Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ տուժել է երեք մարդ։ Բժիշկներին չի հաջողվել փրկել մեկ մարդու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել