Lurer.com-ը գրում է․

Վրաստանում խորհրդարանական նոր ընտրությունների պահանջով հազարավոր մարդիկ ծրագրում են Նոր տարին դիմավորել Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում բողոքի ցույցով, փոխանցում է GeorgiaNews-ը։

Գրեթե 16 հազար մարդ արդեն հաստատել է իր մասնակցությունը Facebook-ի «Կախարդական Ամանորի բողոքի գիշեր» կոչվող միջոցառման էջում։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես ծրագրում է միանալ։

«Նոր տարին լինելու է հաղթանակի, խաղաղության և ազատության տարի։ Եկեք հանդիպենք միասին»,- գրել է Զուրաբիշվիլին սոցցանցում։

Ըստ կազմակերպիչների՝ ցուցարարները Ռուսթավելիում սկսելու են հավաքվել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 23։00-ին։ Նրանց հիմնական ուղերձն է՝ «Միայն մենք՝ վրաց ժողովուրդս, լեգիտիմ ենք այս երկրում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել