Արդեն հայտնել էինք, որ երգչուհի Անահիտ Սիմոնյանը հիմնել է կանանց ակումբ, որտեղ անդրադառնում է տարբեր թեմաների: Նա ինստագրամի սթորի բաժնում իր հետևորդների հետ կիսվել է հոգեբանին այցելելու կարևորության մասին:

«Յուրաքանչյուր մարդ գոնե մեկ անգամ շփվելով հոգեբանի հետ, միանշանակ կցանկանա, որ այդ ամենը լինի շարունակական: Աշխարհում անգամ ամենաուժեղ գործարարները, քաղաքական գործիչները, նախագահները, բոլորն անխտիր ունեն հոգեբաններ և աշխատում են նրանց հետ:

Բայց, ցավոք, մեզ մոտ կարծրատիպ կա, շատ թերահավատորեն են մոտենում:

Ամբողջ աշխարհում նաև ընդունված երևույթ է գնալ ընտանեկան հոգեբանի մետ, եթե ընտանիքում լինում են տարաձայնություններ: Հասկանալով մեր հայ տղամարդկանց մտածելակերպը, կարծում եմ, որ շատերը չեն ցանկանա գնալ ընտանեկան հոգեբանի մոտ իրենց կամքով, ստիպողաբար էլ չես կարող տանել:

Այստեղ միակ ելքն այն է, որ կինը սկսի աշխատել հոգեբանի հետ և իր կողքի տղամարդը տեսնեի դրական փոփոխություն նրա մոտ, տարաձայնությունների դեպքում տղամարդուն հնարավոր կլինի համոզելով տանել հոգեբանի մետ:

Բազում դեպքեր կան, որ հոգեբանն օգնել է պահպանել այն ընտանիքը, որը փլուզման եզրին է եղել: Ոչինչ չի ստացվի, եթե մենք չվերցնենք պատասխանատվությունը մեզ վրա փոխվելու, վերակառուցելու մեր հոգեբանական առողջությունը»,- ասել է երգչուհի Անահիտ Սիմոնյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել