ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչպես և Մինսկի համաժողովի մյուս կառույցները, պետք է լուծարվեն, և դրա լավագույն տարբերակը կլինի Ադրբեջանի և Հայաստանի համատեղ առաջարկը։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա հիշեցրել է, որ Մինսկի խմբի համանախագահները 2022 թվականի փետրվարին դադարեցրել են շփվել իրենց ռուս գործընկերների հետ։
«Ի թիվս այլ բաների, այս հաղորդակցության դադարեցմամբ և Հայաստանի կողմից Ղարաբաղը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս ճանաչելով Հայաստան-Ադրբեջան-Եվրամիություն-Ֆրանսիա գագաթնաժողովի արդյունքներով (հիշեցնեմ, որ այն տեղի ունեցավ Պրահայում ս.թ. 2022 թվականի հոկտեմբերի 6-ին), իսկ 2023 թվականի սեպտեմբերին երկրի իրավիճակի արմատական փոփոխությամբ, ԵԱՀԿ Մինսկի համաժողովի համանախագահների մանդատը 2023թ. Լեռնային Ղարաբաղի կարգավորման շրջանակներում, կորցրել է իր արդիականությունը»:
Դիվանագետի խոսքով, այդպիսով Մինսկի կոնֆերանսի բոլոր կառույցները, ներառյալ ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը, այլև բարձր մակարդակի պլանավորման խումբը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի հայաստանյան գծով անձնական ներկայացուցչի պաշտոնը պետք է լուծարվեն:
«Մենք կարծում ենք, որ այդ կապակցությամբ համապատասխան որոշում կայացնելու օպտիմալ տարբերակը Բաքվի և Երևանի համատեղ առաջարկն է՝ լուծարել այդ հաստատությունները»,- ընդգծել է Զախարովան: