Կառավարության վերջին նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մարզպետներից հետաքրքրվում էր դպրոցների ու մանկապարտեզների շինարարությունների մանրամասներից, թե ինչ փուլում են, երբ են ավարտելու շինարարական աշխատանքները: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանից, օրինակ, հետաքրքրվեց, թե արդյոք նորմալ աշխատո՞ւմ է դպրոցը, ինչին ի պատասխան՝ մարզպետը նշեց՝ այո:
Բայց պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանի մտերիմ Հայկ Ղալումյանը Փաշինյանին իրականությունը չի ներկայացրել:
24News-ի թղթակիցն այս պահին գտնվում է Կիրանցի դպրոցում, որտեղ դասապրոցեսն իրականացնում են առանց ջեռուցման: 24News-ին դպրոցի աշխատակիցները փոխանցեցին, որ խնդիրը արևային կայանի տրանսֆորմատորի հետ է կապված:
24News-ը Վահե Ղալումյանին հարց ուղղեց, թե ինչո՞ւ ջեռուցում չկա, այն դեպքում, երբ ինքը Փաշինյանին զեկուցել է, թե դպրոցը նորմալ աշխատում է:
«Այս պահին ջեռուցում չկա, դուք ինքներդ էլ տեսաք, որ աշխատանքներ են տարվում: Ջեռուցում միայն այսօր չկա»,- ասաց Ղալումյանը, որին օգնության հասավ դպրոցի աշխատակիցներից մեկն ու նշեց, որ այս ընթացքում «պլիտաներով» տաքացրել են դպրոցը։
«էնպես չի, որ մեր երեխեքը սառել են, դասասենյակներում 17 աստիճան է, միջանցքում՝ 16»,- ասաց նա: