Lurer.com-ը գրում է․

Աշխարհը հոգնել է ուկրաինական հակամարտությունից և սպասում է դրա լուծմանը։ Այս մասին ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը՝ ելույթ ունենալով Hindustan Times թերթի կազմակերպած առաջնորդների գագաթնաժողովում։

«Կարծում եմ, որ աշխարհն ինչ-որ առումով սպառված է: Այսինքն, այս հակամարտությունը հսկայական գին է պահանջում, ակնհայտորեն և՛ երկու հիմնական խաղացողներից, և՛ բոլորից: Սա այն ժամանակն է, երբ կա որոշակի լուծման գլոբալ պահանջ», - ասել է նա՝ նշելով, որ նախօրեին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հակամարտության սկսվելուց հետո առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Խոսելով հակամարտության կարգավորման հարցում Հնդկաստանի դերի մասին՝ արտգործնախարարը նշել է, որ Նյու Դելին չի առաջարկել խաղաղության ծրագիր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել