Tert.am-ը գրում է․

«Հեզբոլլահի» կործանիչները մի շարք հրթիռներ են արձակել Թել Ավիվի հարավում գտնվող Իսրայելի ռազմաօդային ուժերի ռազմակայանի ուղղությամբ։  «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է շարժման մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ «Հեզբոլլահի» մամուլի ծառայությունը հայտարարել էր Ակրե քաղաքի հյուսիսում գտնվող Շարագա բազայի և Նևե Զիվ շրջանում իսրայելական բանակի հրետանային դիրքերի ուղղությամբ հրթիռային հարձակման մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել