ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգական դեպքը հետաքննում է որպես «ահաբեկչական գործողություն», ասվում է բյուրոյի հայտարարության մեջ: Այս մասին գրում է CNN-ը:

«Այսօր առավոտյան Նոր Օռլեանի Բուրբոն փողոցում մի անձ մեքենայով մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով մի քանի մարդ սպանվել և տասնյակ մարդիկ վիրավորվել են: Վարորդն այժմ մահացած է: ՀԴԲ-ն աշխատում է  գործընկերների հետ՝ հետաքննելու դա որպես ահաբեկչական գործողություն», -  ասվում է հայտարարության մեջ: 

Հիշեցնենք, որ ԱՄՆ Նոր Օռլեան քաղաքում Jeep-ը մխրճվել է Ամանորը տոնող մարդկանց ամբոխի մեջ, ինչի հետևանքով կա 10 զոհ և 30 վիրավոր:

Դեպքը տեղի է ունեցել քաղաքի ֆրանսիական թաղամասում գտնվող պատմական Բուրբոն փողոցում, որը հայտնի զբոսաշրջային հարտված է՝ բազմաթիվ բարերով և ռեստորաններով, ուստի Ամանորի գիշերը փողոցը մարդաշատ է եղել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել