Tert.am-ը գրում է․

«Ну ка все вместе» նախագծի հատուկ թողարկման ժամանակ անսպասելի իրավիճակ է տեղի ունեցել: Թողարկման հյուրն էր կոմպոզիտոր և պրոդյուսեր Իգոր Կրուտոյը:

Տասնյակ վառ մասնակիցներ երգեցին Իգոր Կրուտոյի սուպեր հիթերը: Հաղթած մասնակցին Իգոր Կրուտոյը երգ պիտի նվիրեր: Շատ թեժ մրցակցության արդյունքում ընտրվեց 2 հաղթող՝ Արփի Աբգարյանը և  Դարիա Խրամովան:

Дарья Храмова и Арпи Абкарян

Արփի Աբգարյանի ելույթի ժամանակ 100 ժյուրիից մեկ անդամ չէր ուզում սեղմել կոճակը և կանգնել: Ելույթի ժամանակ նախագծի ղեկավար  Սերգեյ Լազարևն իջավ ժյուրիի մոտ և սեղմեց կոճակը, ինչից  հետո ժյուրին՝ Լև Ռուդինը լքեց տաղավարը: Նրան ի վերջո փոխարինեց նախագծի հաղորդավար Նիկոլայ Բասկովը։ Սերգեյ Լազարևի այս արարքից հետո հնարավորություն տրվեց Արփի Աբգարյանին, որ նրան Իգոր Կրուտոյը ևս երգ նվիրի:

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել