Վարդան Օսկանյանի փոխանցած տեղեկությունները մի կողմից լավատեսական տրամադրություններ են առաջացրել արցախյան շրջանակներում, հույս ներշնչել, որ հարցը փակված չէ, մյուս կողմից՝ ամաչեցրել նրանց, քանի որ Օսկանյանն ասել է, որ հանձնախումբը տիտանական աշխատանք է կատարում, իսկ իրենք անգործության են մատնված։ «Ի՞նչ եք անում դուք»,- ուղիղ հարց է տվել Օսկանյանը՝ նկատելով, որ հաշված մարդիկ են բարձրաձայնում արցախցիների իրավունքների եւ հատկապես վերադարձի իրավունքի խնդիրը։
Ներկաներից շատերը նեղվել են, փոքր-ինչ հակադարձել, որ անտարբեր չեն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ոչ միայն պատգամավորները, այլեւ հասարակական-փորձագիտական շրջանակները պետք է ակտիվանան` մի կողմից զսպելով հայաստանյան իշխանությունների ադրբեջանական խոսույթը, մյուս կողմից՝ հենարան դառնան հանձնախմբի համար, որ իրենք դրսում կարողանան հղում անել արցախյան շրջանակներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել