Tert.am-ը գրում է.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող «Ռենդերֆորեսթ» ընկերություն:
Շրջայցի ընթացքում ընկերության ղեկավարները նշել են, որ ընկերությունն առցանց դիզայնի հարթակ է, որտեղ օգտատերերը կարող են ստեղծել վիդեոներ, գրաֆիկաներ, պրեզենտացիաներ, ինչպես նաև կայքեր։ Նշվել է, որ «Ռենդերֆորեսթ»-ն օգտագործում է ներդրված արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մոդուլներ, որը թույլ է տալիս րոպեների ընթացքում օգնել օգտատերերին ստանալ վեբկայքեր և վիդեոներ։
Տեղեկացվել է, որ «Ռենդերֆորեսթ»-ից օգտվում են աշխարհի 180 երկրներում, ընկերությունն ունի շուրջ 26 միլիոն օգտատեր ամբողջ աշխարհում։ Ամեն օր ընկերությանն է միանում 15.000 նոր օգտատեր։ Իր գործունեության ընթացքում ընկերությունը կարողացել է Հայաստան ներգրավել շուրջ 35 մլն դոլարի ներդրումներ։
Նշվել է, որ պլատֆորմը հնարավոր է օգտագործել անվճար, սակայն առաջարկվում է վճարովի հավելումներ, որոնք ապահովում են ընկերության ֆինանսական հոսքերը։ Վաճառքների ցուցանիշով առաջատար երկրներն են՝ ԱՄՆ-ն, Գերմանիան, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Բրազիլիան, Կանադան, Ճապոնիան, Ռուսաստանը, Թուրքիան և այլն։ G2 ընկերության կողմից «Ռենդերֆորեսթը» ընդգրկվել է 2019 թ. աշխարհի 100 լավագույն ծրագրավորման ընկերությունների ցանկում՝ լինելով ցանկի միակ հայկական ընկերությունը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: