Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հանձնարարել է պատրաստ լինել պայմանական սահմանին հնարավոր սադրանքների դեմ հակաքայլերի:
Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվականները, այսօր պաշտոնական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը:
«Պահպանել զորքերի մարտունակությունը բարձր մակարդակի վրա, բարձրացնել զգոնությունը և պատրաստ լինել կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու պայմանական սահմանին ռևանշիստական ուժերի բոլոր հնարավոր սադրանքների դեմ», - հայտարարել է Զաքիր Հասանովը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել