Tert.am-ը գրում է․
Ամենակործանարար փոթորիկներից մեկը՝ «Միլթոնը», արդեն մոտենում է ԱՄՆ-ին: Ինչպես նշում են արտասահմանյան ԶԼՄ-ները, տարերքը փոխում է ուղղությունը և կարող է հասնել այն վայրերին, որոնք ի սկզբանե վտանգի գոտուց դուրս են եղել:
Ընդ որում՝ Ֆլորիդա նահանգի որոշ քաղաքների բնակիչներ արդեն տարհանվում են։
Ինչպես հաղորդում է CNN-ը, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Միլթոնը» սկսեց շատ ավելի հեռու շարժվել, դեպի հարավ՝ անտեսելով ԱՄՆ-ի հյուսիս-արևելքը:
Ավերիչ տարերքի մոտենալու կապակցությամբ արդեն ավելի քան 12 միլիոն ամերիկացի տնվում են իշխանությունների հսկողության տակ և սպասում են փոթորկի մասին նախազգուշացումներին: Ճանապարհները լցված են տարհանվածներով։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2024/10/09/usa/4190810
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել