Lurer.com-ը գրում է.

Քիչ առաջ ավարտվել է Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը եւ ըստ հաղորդագրության` այսօրվա քննարկումների թեման արդարադատության նախարարի ընտրության հարցն է եղել:

Լուրեր.com-ին հայտնի դարձավ, որ նախարարի պաշտոնում ՔՊ-ականները մի քանի անուն են հիշատակել եւ քննարկել այդ թեկնածուների պոտենցիալը` արդարադատության ոլորտում, բայց որքան էլ տարօրինակ թվա` դրանցում եղել է Երեւանի փոխքաղաքապետ, ԱԻՆ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանի անունը եւ ըստ ՔՊ-ի մեր աղբյուրի կանգ են առել հենց նրա թեկնածության վրա։

Սա նշանակում է , որ առնվազն հինգշաբթի կառավարության օրակարգում կլինի Ավինյանի ներկայիս տեղակալ Փամբուկչյանի թեկնածության հարցը եւ նախարարական ֆորմալ քվեարկությամբ` Փաշինյանը նրան կհաստատի Միքայել Մինասյանի եղբոր` Գրիգոր Մինասյանի լքած Արդարադատության նախարարի պաշտոնում ։

Ի դեպ Արմեն Փամբուխչյանը մասնագիտությամբ իրավաբան է, իսկ Փաշինյանի կառավարական կաբինետում դա լրիվ բավարար հիմք է Արդարադատության նախարարի պաշտոնը նվաճելու համար, կարեւորը թիմի համար նա հենց կուսակցական է եւ քաղաքական դատավարությունների բարդ շրջանը հաղթահարելու համար Փաշինյանի համար կդառնա ավելի վստահելի նախարար։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, հրաժարական ներկայացրեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, որից հետո ՔՊ-ականները իրար հերթ չտալով պնդում էին, որ նախարարը պետք է իրենց թիմից մեկը լինի։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել