Անգլիայի տարբեր շրջաններում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը մոտ 650 շենք է հեղեղել: Այս մասին հայտարարել է Անգլիայի շրջակա միջավայրի գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անգլիայի մի քանի շրջաններում մոտ 200 շենք է հեղեղվել։
«Վերջին օրերի ընթացքում տեղացած հորդառատ անձրևները հանգեցրել են Անգլիայի կենտրոնական հյուսիս-արևելքկան հատվածների հեղեղմանը:
Հեղեղվել է մոտ 650 անշարժ գույք»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել